Աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթել է շախմատի Chessable Masters առցանց մրցաշարում: Եզրափակչում նրա մրցակիցն է եղել Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրին: Հանդիպումն ավարտվել է 3,5-2,5 հաշվով: 150 հազար ԱՄՆ դոլարի մրցանակային ֆոնդ ունեցող Chessable Masters-ը Կառլսենի կազմակերպած շախմատային մրցաշարի երրորդ փուլն էր: